Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահի՛ր ու պահպանի՛ր հայրենի սահմանները պահող մեր զինվորներին ու զորավարներին Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո խաղաղության մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի բոլոր վտանգներից։
Հայր իմ, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց երկրի բոլոր սահմանները։ Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից։ Աստծո շնորհը, սերն ու հավատքն ու ուժը լինեն մեր կյանքում։ Լինենք միակամ ու միաբան։ Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի։
Տեր իմ, նետում ենք մեր գավազանը
Մեզ հանդիպակաց եկող օձերի վրա,
Թող գավազանն այդ կլլի նրանց, Տեր,
ՈՒ ոչնչացնի Քո իսկ սուրբ Արյամբ
ՈՒ նաև խոսքով,
Որով ասել ես` խնդրեք, կտրվի,
Դռները թակեք, նրանք կբացվեն:
Ձեռս կարկառած մոմե շորերիդ,
Աղաղակում եմ, կանչում եմ Քեզ, Տե՛ր.
-Մեկնի՛ր սուրբ Աջդ, այնպե՜ս տկար եմ…
Տե՛ր իմ, հոգսերս շատ մեծ դուրս եկան`
իմ իսկ հավատքից:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...